Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կառավարությունը, ոտուձեռ ընկած, պաշտպանում է Դավիթ Անանյանին

Կառավարությունը, ոտուձեռ ընկած, պաշտպանում է Դավիթ Անանյանին
19.11.2018 | 18:08

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի այն միտքը, թե տրանսֆերների հարկման գործընթացի պետք է սկսել մինչև 2020 թ-ն ու արտերկրից Հայաստան ուղարկվող գումարների համար 23% եկամտահարկ սահմանել, քննադատություննների բուռն ալիք է առաջացրել: Խնդրին պարզաբանում տալու համար, ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, ու նշել, թե տրանսֆերները հարկելու ո՛չ նախագիծ կա, ո՛չ գաղափար, ինչը մեծ թափով տարածվում է սոցիալական ցանցերում: Մարզպետները, փոխմարզպետները, վարչության պետերը, մարզպետները, վերջիններիս տեղակալնորն և օգնականերն ու բոլոր չինովնիկներն առհասարակ ոտուձեռ ընկած պաշտպանում են Անանյանին՝ասելով, թե հարկման գաղափարկը կեղծ օրակարգ է:


Թիմակցին պաշտպանելը, իհարկե, լավ բան է, բայց երբ, օրինակ, մշակույթի փոխնախարարն է հանձն առնում խոսել տրանսֆերներից, մյուս կողմից էլ՝ արտագնա աշխատանքի մեկնածների թվով ամենամեծ մարզի մարզպետն է պաշտպանում իր իսկ մարզի ժողովրդին վնասող գաղափարը շահարկողին, հասկանում ես, որ երկրում որևէ իրավիճակ չի փոխվել: Ասվել է, որ պետք է պաշտպանել իքս պաշտոնյաին, հետևաբար հլու-հնազանդ պետք է կատարել հրամանը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ